«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի ներկայացուցիչները հերքել են «Բարսելոնայի» հետ բանակցությունները։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ բրազիլացին իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային», սակայն կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրաժարվել է այս տրանսֆերից։
««Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին հոդվածները սուտ են և մեծ անհարգալից վերաբերմունք ակումբի և մարզիկի նկատմամբ։
Նեյմարը պայմանագիր ունի «Ալ-Հիլալի» հետ և երջանիկ է Ռիադում։ Շուտով նա կվերադառնա խաղադաշտ՝ ուրախացնելու երկրպագուներին»,- Նեյմարի ներկայացուցիչների խոսքերըմեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։