Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» արտագնա խաղում մրցեց «Վերոնայի» հետ։ Խաղը ավարտվեց Տիագու Մոտտայի թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Հանդիպման հերոսը հյուրերի հարձակվող Դուշան Վլահովիչն էր, ով դուբլի հեղինակ դարձավ (28-րդ րոպեին և 53-րդ րոպեին 11 մետրանոցից)։ Թուրինյան թիմի կազմում ևս մեկ գոլ խփեց Նիկոլո Սավոնան (39-րդ րոպեին)։
Հաջորդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կմրցի «Ռոմայի» հետ, իսկ «Վերոնան» կհյուրընկալվի «Ջենովային»։ Երկու հանդիպումներն էլ կկայանան կիրակի օրը՝ սեպտեմբերի 1-ին։