«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն շուտով կարող է իր նորամուտը նշել կատալոնական ակումբի կազմում։
Ինչպես հայտնում է RAC1-ը՝ «Բարսելոնան» թույլտվություն է ստացել Լա Լիգայից գրանցելու 26-ամյա ֆուտբոլիստին՝ օգտվելով Օլմոյին թիմում ընդգրկելու իրավունքից՝ վնասվածք ստացած թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին փոխարինելու համար։ Սպասվում է, որ դանիացին բաց կթողնի մի քանի ամիս։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը կարող է իր նորամուտը «Բարսելոնայի» կազմում նշել օգոստոսի 27-ին՝ «Ռայո-Վալեկանոյի» դեմ խաղում, եթե չնախատեսված հանգամանքներ չառաջանան։
Օլմոյի տրանսֆերի մասին «Բարսելոնան» հայտարարել է օգոստոսի 9-ին։ Իսպանացին թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառ։