«Ռեալ-Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ ինսայդերի՝ 28-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Անգլիա և բարեհաջող բուժզննում է անցել։ Ակումբները ներկայումս համաձայնեցնում են տրանսֆերի վերջնական մանրամասները։ Գործարքի գումարը գնահատվում է 32 մլն եվրո։
Մերինոն չորս տարվա պայմանագիր կկնքի «զինագործների» հետ։
Նախորդ մրցաշրջանում Միկելը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։