«Բարսելոնան» կարող է նոր շահութաբեր պայմանագիր կնքել

Կատալոնական «Բարսելոնան» կարող է նոր պայմանագիր կնքել սպորտային սարքավորումներ արտադրող ամերիկյան Nike ընկերության հետ։ Այս մասին հայտնում է Barca Universal-ը։

Կողմերը քննարկում են երկարաժամկետ պայմանագիր, որը կտևի 10 տարի։ Պայմանագրի պայմանների համաձայն՝ «Բարսելոնան» հովանավորից կստանան տարեկան 90 միլիոն եվրո։

Գործող պայմանագրով կատալոնական ակումբը տարեկան վաստակում է 35 միլիոն եվրո։