«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը արձագանքել է այն տեղեկությանը, որ իր ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական «Լանսը»։
«Հիմա ամեն ինչ անցյալում է»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։
Հայաստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 20 միլիոն եվրո։