Անտուան ​​Գրիզմանը խոսել է «Ժիրոնայի» հետ խաղում տուգանային հարվածից խփած իր գոլի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը խոսել է «Ժիրոնայի» հետ խաղում տուգանային հարվածից խփած իր գոլի մասին։

Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ «Ատլետիկոյի»։

«Հիանալի երեկո էր, մեր թիմը պետք է այսպես շարունակի։ Իմ տուգանային հարվածը. Ես հետևեցի դարպասապահի շարժումներին և նկատեցի, որ հեռավոր դարպասաձողում տեղ կա։

Մի փոքր բախտի շնորհիվ կարողացա հարվածել դարպասին»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Atletico Universe-ը։