Սաուդյան «Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Նեյմարն այս ամառ փորձել է վերադառնալ «Բարսելոնա»։ Ֆուտբոլիստն իր ծառայություններն է առաջարկել կատալոնացիներին, սակայն ակումբը հրաժարվել է նրա թեկնածությունից, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
Նշվում է, որ «Բարսելոնան» իսկապես ուժեղացումներ էր փնտրում հարձակման ձախ եզրում։ Ակումբը հրաժարվել է Նեյմարից ֆուտբոլիստի լուրջ վնասվածքի պատճառով։ Բացի այդ, «բլաուգրանաները» հավանաբար չեն կարողանա բավարարել աստղային բրազիլացու ֆինանսական պահանջները։
Հիշեցնենք, որ հարձակվողը ծանր վնասվածք էր ստացել 2023 թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հետ ԱԱ-2026-ի ընտրական հանդիպման ժամանակ, որում բրազիլացիները պարտվել էին 0։2 հաշվով։
Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում բրազիլացին հանդես է եկել ՊՍԺ-ում, «Բարսելոնայում» և «Սանթոսում»։