Ֆուտբոլային գործակալ Ռոբերտո Կալենդան, ով ներկայացնում է «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի շահերը, հայտարարություն է տարածել՝ կապված ֆուտբոլիստի Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» և «Ալ-Ահլին» մոտ են նիգերիացու տրանսֆերի շուրջ համաձայնությանը՝ ավելի քան 65 միլիոն եվրոյի դիմաց։
«Օսիմհենը «Նապոլիի» ֆուտբոլիստ է, ում պայմանագիրը վերջերս երկարաձգվեց։ Նա պատմություն կերտեց ակումբի համար, և երբ մեծ առաջարկներ էին ստացվում, մենք միշտ համաձայն էինք ակումբի որոշման հետ՝ նրան պահել։
Նա փաթեթ չէ, որին կարելի է ուղարկել նոր ֆուտբոլիստների համար տեղ բացելու համար։ Օսիմհենը ընտրվեց Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, զբաղեցրեց ութերորդ տեղը «Ոսկե գնդակի» անվանակարգում և դեռ շատ անելիքներ ունի Եվրոպայում։ Հարգանքն ու հավասարակշռությունը անհրաժեշտ են»,- գործակալի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։