Վիրջիլ վան Դեյկ. ««Լիվերպուլում» Կլոպի ժամանակն անհավանական էր»

«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան և ավագ Վիրջիլ վան Դեյկը խոսել է թիմի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։ Գերմանացի մասնագետը թիմից հեռացավ նախորդ մրցաշրջանի վերջում։

««Լիվերպուլում» Կլոպի ժամանակն անհավանական էր։ Բայց նոր մարզչական շտաբի հետ աշխատելը նույնպես հաճելի է։ Իհարկե, մենք բոլորս հիշում ենք Կլոպին, դա հիանալի ժամանակ էր, բայց դա արդեն անցյալում է»,- հոլանդացի պաշտպանի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Հիշեցնենք, որ Կլոպի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է հոլանդացի մասնագետ Արնե Սլոտը։