«Նապոլին» 30 միլիոն եվրո կվճարի «Մանչեսթեր Յունայթեդի» և Շոտլանդիայի հավաքականի կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական և անգլիական ակումբներն արդեն պայմանավորվել են ապագա գործարքի շուրջ։ Մնում է միայն պայմանավորվել անձամբ ֆուտբոլիստի հետ և համոզել նրան միանալ «Նապոլիին»։
Հիշեցնենք, որ «Նապոլին» այս ամառվանից գլխավորում է իտալացի հայտնի մարզիչ Անտոնիո Կոնտեն։