Հայտնի է դարձել, թե ինչու է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մերժել սաուդյան ֆուտբոլային ակումբի առաջարկը, հաղորդում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին տեղափոխության վերաբերյալ որոշում կայացնելը հետաձգել է մինչև 2025 թվականի ամառ։ Նա հույս ունի այս տարի նվաճել «Ոսկե գնդակը» և կարծում է, որ ավելի մեծ շանսեր ունի Մադրիդում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ սաուդցիները Վինիսիուսի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալին» առաջարկել են միլիարդ եվրո, իսկ անձամբ՝ ֆուտբոլիստը՝ տարեկան 350 միլիոն եվրո աշխատավարձ։
24-ամյա Վինիսիուսը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։