«Մանչեսթեր Սիթին» և «Ալ-Հիլալը» բանավոր համաձայնության են եկել Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ հնարավոր գործարքի գումարը կկազմի մոտ 25 մլն եվրո։ Ակումբը 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 15 միլիոն եվրո աշխատավարձով։ Պորտուգալացին շուտով որոշում կկայացնի։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
Նախորդ մրցաշրջանում Կանսելուն վարձավճարով հանդես եկավ «Բարսելոնայում»՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։