«Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, 26-ամյա հարձակվողը թուրինյան ակումբի բազայում դատարկել է իր պահարանը և սպասում է, որ «Բարսելոնան» պաշտոնական առաջարկով կդիմի «Յուվենտուսին»։
Հիշեցնենք, որ Կիեզան հեռացվել է «Յուվենտուսի» գլխավոր թիմից, քանի որ ընդգրկված չէ գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի ծրագրերում, իսկ նրա պայմանագիրն ուժի մեջ է միայն մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։