Լիոնել Մեսսիին տարեկան մինչև 1 միլիարդ եվրո են առաջարկում

Սաուդյան «Ալ-Հիլալն» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է շաբաթական 15-20 միլիոն եվրո աշխատավարձ:

37-ամյա ֆուտբոլիստի տարեկան եկամուտը, ներառյալ բոնուսները, կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի, հաղորդում է Fox Sports Argentina-ն։

«Ալ-Հիլալը» առաջարկել է Մեսսիին պայմանագիր այն պահին, երբ նա լքում էր ՊՍԺ-ն ու նոր թիմ էր փնտրում։