«Սևիլյայի» PR տնօրեն Ալվարո Ռամիրեսը հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում պաշտոնականացնել «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը։
Ավելի վաղ ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ «Սևիլյան» Թիկնիզյանի համար 5 միլիոն եվրո է առաջարկում «Լոկոմոտիվին» մրցաշրջանից հետո երկու տարի ժամկետով, անվճար վարձակալությամբ։
– «Սևիլյան» դեռ ցանկանո՞ւմ է ձեռք բերել Թիկնիզյանին:
– Մենք արդեն պայմանագիր ենք կնքել «Բրայթոնի» ձախ պաշտպան Վալենտին Բարկոյի հետ: Թիկնիզյանը չի լինի «Սևիլյայում»»,- Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում ասել է Ռամիրեսը։