«Ռեալը» անպարտելիության նոր ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց իր ռեկորդային անպարտելի շարքը Լա Լիգայում:

2-րդ տուրում Կառլո Անչելոտտիի թիմը հաղթեց «Վալյադոլիդին» (3:0):

Վերջին անգամ մադրիդցիները առաջնությունում պարտվել են 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ «Ատլետիկոյին» (1:3):

Այդ ժամանակից ի վեր «Ռեալը» Լա Լիգայում  34 հանդիպում անպարտելի է՝ 25 հաղթանակ տանելով և 9 անգամ ոչ-ոքի խաղալով։

Նախորդ ռեկորդը բաղկացած էր 30 խաղից և սահմանվել էր մայրաքաղաքային ակումբի կողմից 1988 թվականի մայիսից մինչև 1989 թվականի ապրիլը։

Օգոստոսի 29-ին Մադրիդի «Ռեալն » առաջնությունում կհանդիպի «Լաս Պալմասին»։