Քիմ Քարդաշյանը ներկա է գտնվել Մադրիդի «Ռեալ» – «Վալյադոլիդ» հանդիպմանը։
Ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղը ներկա է գտնվել «Սանտյագո Բեռնաբեուում» Լա Լիգայի 2-րդ տուրի հանդիպմանը, որտեղ Մադրիդի «Ռեալը» հաղթել է 3։0 հաշվով։ Խաղից հետո Քարդաշյանը հանդիպել է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների և նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
Բացի այդ, խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խաղադաշտ է մտել 8-ամյա Սենթ Ուեսթի՝ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի ավագ որդու ուղեկցությամբ։