«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայում նոր ռեկորդ է սահմանել

Կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի «Լիվերպուլ» – «Բրենտֆորդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մերսիսայդցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Լիվերպուլը» հանդիպումն ավարտեց 92% փոխանցումների ճշգրտությամբ։ Այս ցուցանիշն այժմ ակումբային ռեկորդ է Պրեմիեր Լիգայում:

Ավելացնենք, որ այս հաղթանակը երկրորդ անընդմեջն էր «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Առնե Սլոթի համար։ Հոլանդացի մասնագետը դարձավ ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը, ով հաղթեց Պրեմիեր Լիգայի մեկնարկային երկու խաղում: