Յան Օբլակը կրկնել է Լա Լիգայի ռեկորդը

Օգոստոսի 25-ին «Ատլետիկոն» սեփական հարկի տակ հաղթեց «Ժիրոնային» Լա Լիգայի 2-րդ տուրի խաղում՝ 3:0։

Հաղթողների կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց դարպասապահ Յան Օբլակը։ Սլովենացու համար այս խաղը 335-րդն էր Իսպանիայի առաջնությունում։

Օբլակը կրկնել է Լա Լիգայում արտասահմանցի դարպասապահների մեջ ամենաշատ ելույթների ռեկորդը։ 335 խաղ է անցկացրել նաև կամերունցի Կարլոս Կամենին: