Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 2-րդ տուրի հանդիպումը, որում «Ռեալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։
Այս հանդիպմանը երիտասարդ հարձակվող Էնդրիկը խփեց իր առաջին գոլը ակումբի կազմում։
Ըստ Opta-ի, բրազիլացին (18 տարեկան 35 օրական) դարձել է 21-րդ դարում Մադրիդի «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Լա Լիգայի իր նորամուտի խաղում: