Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրում «Նոան» մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։
Ռուի Մոտայի սաները 2:1 հաշվով առավելության հասան բանակայինների նկատմամբ։
«Նոայի» կազմում աչքի ընկան Մաթեուս Այասն (8՚) ու Գրենիկ Պետրոսյանը (53՚): ԲԿՄԱ-ի միակ գոլը խփեց Արայիկ Էլոյանը 56-րդ րոպեին։
«Նոան» 2 խաղից հետո ունի 6 միավոր, ԲԿՄԱ-ն 3 տուրից հետո՝ 3 միավոր։