Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում «Թոթենհեմը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ՝ 4-0։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Սոն Հին Մինը։
Հարավկորեացի հարձակվողը 10-րդ մրցաշրջանն անընդմեջ գոլի հեղինակ է դառնում ԱՊԼ-ում։ Նա «Թոթենհեմ» է տեղափոխվել 2015 թվականին՝ «Բայերից»։