«Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան մեկնաբանել է իր սեյվը Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ «Աստոն Վիլայի» դեմ խաղում (2-0):
54-րդ րոպեին, երբ հաշիվը 0-0 էր, Ռայան տպավորիչ սեյվ կատարեց Ուոթքինսի հարվածից հետո:
«Գնդակը դիպավ դարպասաձողին և հետո հիշում եմ, թե ինչպես դանդաղ շարժումով գնդակը նորից թռչում է դեպի խաղադաշտ: Ես պարզապես վեր եմ կենում և տեսնում եմ, որ Ուոթքինսը հարվածում է, իսկ հետո՝ ես պարզապես արձագանքում եմ դրան:
Գլխավորն այն է, որ ես կարողացա ձեռքս բարձրացնել գնդակին հարվածելու համար։ Սա ամենակարևորն է։ Իմ կյանքի լավագույն սեյվերից մեկն է»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։