Պաշտպան Կիրան Տրիպյեն ցանկանում է հեռանալ «Նյուքասլից», ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերտոնը»:
Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը։ Աղբյուրի տեղեկություններով՝ փորձառու ֆուտբոլիստը կցանկանար տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ կկարողանար կանոնավոր խաղաժամանակ ստանալ։ Տրիպյեի գործող պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար։
Նշվում է, որ «Էվերտոնն» արդեն կապ է հաստատել «կաչաղակների» հետ՝ Կիրանի տեղափոխության հարցով: Նա առաջարկներ ունի նաև իտալական Ա Սերիայից ու Սաուդյան Արաբիայի ակումբներից։