Կրիշիտանո Ռոնալդուն կարող է զբաղվել բռնցքամարտով

KSI-ն չի բացառել, որ Կրիշիտանո Ռոնալդուն կցանկանա զբաղվել բռնցքամարտով, և նույնիսկ նշել է պորտուգալացի աստղի առաջին մրցակցի անունը:

KSI-ն ամերիկացի բլոգեր է, նա ստեղծել է Misfits Boxing բռնցքամարտի կազմակերպությունը, որը մենամարտեր է կազմակերպում հայտնի մարզիկների միջև։ Օրինակ՝ այս կազմակերպությունում կպայքարի «Լեսթերի» հետ Պրեմիեր լիգայի հաղթող Դենի Սիմփսոնը։ Նախկին ֆուտբոլիստը ռինգում իր նորամուտը կկատարի YouTube-ի բլոգեր Դենի Աարոնի դեմ:

Այս մենամարտից առաջ KSI-ին հարցրել են, թե արդյոք Կրիշտիանուն կարող է գայթակղվել հետևել «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին թիմակցի օրինակին:

«Դուք երբեք չգիտեք, թե ինչ կարող է լինել: Ինչ-որ հետաքրքիր բան կարող էր տեղի ունենալ, եթե նա առաջին խաղում դուրս գար Զլատան Իբրահիմովիչի դեմ»,- ասել է նա talkSPORT-ին: