Միկել Մերինոն բուժզննում է անցել «Արսենալում»

«Ռեալ Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ ինսայդերի՝ 28-ամյա ֆուտբոլիստը թռել է Անգլիայի մայրաքաղաք և բարեհաջող բուժզննում է անցել։ Ակումբները ներկայումս համաձայնեցնում են տրանսֆերի վերջնական մանրամասները։

Գործարքի գումարը գնահատվում է 32 մլն եվրո։ Մերինոն չորս տարվա պայմանագիր կկնքի «զինագործների» հետ։