«Ռեալը» մերժել է Էնդրիկին գնելու 10 ակումբների առաջարկները

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմում պահել բրազիլացի հարձակվող Էնդրիկին՝ չնայած տրանսֆերային շուկայում մեծ պահանջարկին։

Ըստ OK Diario-ի, «արքայական» ակումբն այս ամառ մերժել է բրազիլացու վարձակալության առնվազն 10 առաջարկ: Նրանցից 6-ը եղել են Իսպանիայից, իսկ մնացածը Ֆրանսիայից, Իտալիայից և Գերմանիայից են։ Մադրիդի «Ռեալը» հասկացրել է բոլոր ակումբներին, որ բրազիլացին ոչ մի տեղ չի գնում։

18-ամյա բրազիլացին մադրիդյան գրանդին միացել է հուլիսին՝ կնքելով վեց տարվա պայմանագիր։ Էնդրիկի տրանսֆերի համար ակումբը վճարել է 47,5 մլն եվրո։