MLS-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Գելեքսի» – «Ատլանտա Յունայթեդ» հանդիպումը ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Գելեքսիի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը: Գերմանացին նաև գոլային փոխանցման հեղինակ էր դարձել։
Ռոյսի համար սա նրա նորամուտի հանդիպումն էր նոր թիմում։ Նա փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին։