«Բորուսիայի» երկրպագուները բողոքի ցույց են անցկացրել

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները Գերմանիայի առաջնության 1-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում։

Երկրպագուները դժգոհություն են հայտնել, որ պաշտպանական Rheinmetall կոնցեռնը երեք մրցաշրջանով դարձել է իրենց թիմի հովանավորը։

Երկրորդ խաղակեսի սկզբում երկրպագուները դատապարտող գրություններով պաստառներ են կախել, օրինակ՝ «20 արյունոտ միլիոններ՝ արժեքներ չկա՞ն, խիղճ չկա՞», «Չկա՞ արժեքներ։ Բարոյականություն չկա՞»։

Խաղից առաջ երկրպագուներից ոմանք խորհրդանշական կարմիր քարտեր են ցույց տվել։

Մարզադաշտի մոտ դրված է եղել նաև ստվարաթղթե տանկ, որի վրա գրություններ են եղել։ Այնտեղ կարելի էր տեսնել նաև Rheinmetall-ի գլխավոր տնօրեն Արմին Փափերգերի ստվարաթղթե գլխով տղամարդու: