Ալիսոնը բացատրել է, թե ինչու է հրաժարվել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուց

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը խոստովանել է, որ առաջարկներ է ստացել սաուդյան ակումբներից։

Բրազիլացին որոշել է շարունակել խաղալ «կարմիրների» կազմում՝ չնայած կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու շահավետ տարբերակների առկայությանը:

«Այո, նրանք հետաքրքրություն են ցուցաբերել իմ նկատմամբ։ Բայց ես ցանկանում եմ կամ տեսնել իմ գործող պայմանագրի ավարտը, կամ ստորագրել նոր պայմանագիր: Ես իսկապես ուրախ եմ «Լիվերպուլում» խաղալու համար: Իմ ընտանիքն այստեղ նույնպես երջանիկ է»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։