Լոնդոնի «Արսենալը» այս տարի տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս։
Շաբաթ օրը Միկել Արտետայի թիմը 67-րդ և 77-րդ րոպեներին խփած Լեանդրո Տրոսարի և Թոմաս Պարտիի գոլերի շնորհիվ արտագնա հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ։
Ըստ Squawka-ի, «զինագործները» 13-րդ անգամ անառիկ են պահել դարպասը Պրեմիեր Լիգայի 2024 թվականի սկզբից ի վեր՝ գոլերի տարբերությամբ առաջնության լավագույն ռեկորդը: Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» անառիկ է պահել դարպասն անառիկ 9 անգամ, իսկ երրորդ տեղը կիսող «Էվերթոնն» ու «Բրայթոնը» 7-ական ունեն։
«Արսենալի» հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին «Բրայթոնի» դեմ։