Քրիստիան Ռոմերո․ «Իմ ցանկությունը գավաթ նվաճելն է»

«Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն հույս ունի, որ իր թիմը կնվաճի երկար սպասված գավաթը:

Շաբաթ օրը կայացած Պրեմիեր Լիգայի խաղում «Սփըրսը» հաղթեց «Էվերթոնին»՝ խփելով չորս անպատասխան գնդակ «տոֆիների» դարպասը: Գոլերից մեկը խփել է Ռոմերոն։

«Իմ ցանկությույնն է փորձել նվաճել գավաթը: Ամեն առավոտ փորձում եմ հաղորդագրություններ ուղարկել թիմակիցներիս: Կարծում եմ՝ մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում»,- արգենտինացու խոսքերն են մեջբերում անգլիական աղբյուրները։