Էռնեստո Վալվերդեն բացատրել է, թե ինչու էր անհնար պրեսինգ անել «Բարսելոնայի» դեմ խաղում

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոստովանել է, որ «Բարսելոնայի» դեմ իր պլանը ձախողվել է:

Լա Լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում բասկերը պարտվել են «կապտանռնագույններին»՝ 1:2։ Կատալոնացիների կազմում հաղթական գոլը 75-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

««Բարսելոնայի» հետ խաղում մենք փորձեցինք ճնշում գործադրել, բայց դա անհնար էր անել, քանի որ Պաու Կուբարսին իր փոխանցումներում ոչ մի սխալ թույլ չէր տալիս»,- «Ատլետիկի» մարզչի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։