«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Լա Լիգայի 2-րդ տուրի խաղում «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) մեկնաբանել է բասկերի դարպասը խփած գոլը։
24-րդ րոպեին 17-ամյա ֆուտբոլիստը հեռահար հարվածով խոցեց Ալեքս Պադիլյայի դարպասը։ Հարվածից հետո գնդակը դիպավ բասկ պաշտպան Ինիգո Լեկուեի գլխին, սակայն գոլը գրանցվեց Յամալին:
«Իմ գոլը։ Ես տեսա, որ Նիկոն գալիս էր ինձ փակելու։ Պաշտպանությունում նա այնքան էլ ուժեղ չէ, ես պաշտպանությունում բաց եմ փնտրել ու հարվածել եմ։ Բայց մենք շատ լավ ընկերներ ենք»,- ասել է Յամալը DAZN-ին։