Պրեմիեր Լիգայում հեթ-տրիկի քանակով Էրլինգ Հոլանդից առաջ է միայն 6 ֆուտբոլիստ։
Այսօր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը երեք գոլ խփեց «Իպսվիչի» դարպասը (4:1) Անգլիայի առաջնության 2-րդ տուրում։
Ընդհանուր առմամբ, նորվեգացին երկու տարվա ընթացքում 7 հեթ-տրիկ ունի Պրեմիեր Լիգայում։ Նույնքան գոլ է խփել Ուեյն Ռունին իր ողջ կարիերայի ընթացքում :
Միայն Սերխիո Ագուերոն (12), Ալան Շիրերը (11), Ռոբի Ֆաուլերը (9), Թիերի Անրին, Հարի Քեյնը և Մայքլ Օուենը (բոլորը՝ 8) են ավելի շատ հեթ-տրիկ ձևակերպել։