Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում հաղթեց «Իպսվիչին»։
Խաղի հենց սկզբում հյուրերը Սեմմի Սմոդիչի հարվածից հետո բացեցին հաշիվը։
Սակայն «քաղաքայինները» հետո շրջեցին հանդիպման ընթացքը՝ 12-ից 16-րդ րոպեին խփելով երեք գնդակ:
Գոլերը հեղինակեցին հարձակվող Էրլինգ Հոլանդը, եւս մեկ գոլ խփեց կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն։
Հենց վերջնամասում Հոլանդը խփեց երրորդ գոլը և սահմանեց վերջնական հաշիվը։
Արդյունքում՝ 4:1։ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ հաղթանակը տարավ Պրեմիեր Լիգայում։