«Գանձասար» – «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրում Երևանի «Փյունիկը» մրցելու էր Կապանի «Գանձասարի» դեմ։

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմերի միջև հանդիպումը հետաձգվել է․ «Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի օգոստոսի 25-ին կայանալիք հանդիպումը «Գանձասարի» ու «Փյունիկի» միջև հետաձգվել է` պայմանավորված մեր թիմի` Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման նախապատրաստական շրջանի հետ»։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում է, և առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։ Պատասխան հանդիպումը Սլովենիայում է օգոստոսի 29-ին է։