Մարկուս Ռեշֆորդը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում վատ ցուցանիշ է գրանցել

Այսօր՝ օգոստոսի 24-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրի «Բրայթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Կարմիր սատանաները պարտվեցին 1։2 հաշվով։

Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խաղացել է 65 րոպե, նրան փոխարինել է Նուսաիր Մազրաուին։

Այսպիսով, 26-ամյա հարձակվողն այս մրցաշրջանի առաջին երկու տուրերում գոլ+փոխանցում համակարգով ոչ մի միավոր չի վաստակել, ինչպես նաև երբեք չի հարվածել մրցակիցների դարպասը։ Նա 8 փորձից մեկ հաջող դրիբլինգ ունի, ինչպես նաև պարտվել է 10 մենապայքարում։

Հաջորդ տուրում (01.09) Էրիկ տեն Հագի թիմը արտագնա խաղում կխաղա «Լիվերպուլի» հետ։