Անգլիական Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ֆաբիան Հյուրցելերի սաները կարողացան հաղթանակի հասնել մանկունիացիների նկատմամբ՝ խաղավարտին խփած գոլի շնորհիվ։
Հանդիպման 32-րդ րոպեին Դանի Ուելբեքը Կաուրո Միտոմայի փոխանցումից հետո բացեց հաշիվը։ Թիմերն առաջին խաղակեսում այլևս գոլեր չհեղինակեցին։
60-րդ րոպեին Նուսեր Մազրաուիի փոխանցումից հետո աչքի ընկավ Ամադու Դիալոն։ Թվում էր, թե հանդիպումը ոչ-ոքի կավարտվի, սակայն դրան համաձայն չէր Խուան Պեդրուն, ով 90+5-րդ րոպեին խփեց թիմի հաղթական գոլը։
Այսպիսով, «Բրայթոնը» երկու տուրից հետո ունի 100%-անոց արդյունք, իսկ ՄՅՈւ-ն 3 միավորով 8-րդն է։