Վինիսիուսը՝ Բելինգհեմին․ «Եղբայրս, դու ավելի ուժեղ կվերադառնաս»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն արձագանքել է իր թիմակից Ջուդ Բելինգհեմի վնասվածքին։

«Եղբայրս, դու ավելի ուժեղ կվերադառնաս»,- գրել է բրազիլացին սոցցանցերում։

Օգոստոսի 23-ին Բելինգհեմը աջ ոտքի մկանային վնասվածք ստացավ և կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս։