«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից, ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։
Պորտուգալացին ցանկություն է հայտնել խաղալ կատալոնական «Բարսելոնայում», որի գույները պաշտպանում էր նախորդ մրցաշրջանում վարձավճարով։ «Բլաուգրանան», ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, նույնպես հետաքրքրված է պորտուգալացու ծառայություններով։
«Բարսելոնան» կփորձի բանակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ ֆուտբոլիստին վարձակալելու շուրջ։
2023/2024 մրցաշրջանում Կանսելուն մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։