Գերմանացի պաշտպան Մատս Հումելսը ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Ռեալ-Սոսյեդադում», հայտնում է Relevo-ն։
35-ամյա ֆուտբոլիստն այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Հումելսը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության 2014 թվականի չեմպիոն։