Հանս-Դիտեր Ֆլիկ. «Այդ ֆուտբոլիստի մասին միայն լավ բաներ կարող եմ ասել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իլկայ Գյունդողանի հեռանալու մասին։

«Գյունդողանը ցանկանում էր օգնել ակումբին, բայց հետո նա մտափոխվեց մնալու հարցում։ Այդ ֆուտբոլիստի մասին միայն լավ բաներ կարող եմ ասել։ Նա հիանալի մարդ է և ֆուտբոլիստ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ուրբաթ օրը՝ օգոստոսի 23-ին, «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։