«Մարսելի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ծրագրում է հանդես գալ Ջամայկայի ազգային հավաքականում, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
22-ամյա ֆուտբոլիստը, ով «Մարսել» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», ունի ճամայկացի արմատներ։
Գրինվուդը մեկ հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում, բայց այդ խաղը ընկերական էր, ուստի Մեյսոնը կարող է իրավունք ունենալ խաղալ մեկ այլ ազգային թիմում։ Ճամայկայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն ՖԻՖԱ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։