«Միլանի» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին խոսել է պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուի ապագայի մասին։
«Լեաուն այս ամառ չի հեռանա «Միլանից»»,- Ֆուրլանիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախորդ մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։