Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է Էշլի Քոուլին ու Ջոլեոն Լեսկոտին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Լի Կարսլիի օգնականներ նշանակելու մասին։
Կարսլիի երկու նոր օգնականներն էլ նախկինում հանդես են եկել Անգլիայի հավաքականի կազմում։ Քոուլը հանդես է եկել ազգային թիմում՝ խաղալով «Արսենալում» և «Չելսիում», Լեսկոտը՝ «Էվերթոնում» և «Մանչեսթեր Սիթիում»։
Քոուլը և Լեսկոտը նախկինում աշխատել են որպես Կարսլիի օգնականներ Անգլիայի երիտասարդական հավաքականում։