«Բարսելոնան» հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր թիմի ավագը կլինեն 2024/25 մրցաշրջանում։
Այս մրցաշրջանում կատալոնացիները կունենան հինգ ավագ՝ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպան Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը, Պեդրին և հարձակվող Ռաֆինյան։
Այս ամառ պաշտպան Սերխի Ռոբերտոն, ով նախորդ մրցաշրջանում թիմի ավագն էր, հեռացավ ակումբից։