«Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը դարձավ հայկական ակումբների դարպասապահներից առաջինը, որին հաջողվեց եվրագավաթներում 3 խաղ անընդմեջ դարպասն անառիկ պահել։
Վերջին գոլը եվրագավաթներում Ավագյանը բաց է թողել հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» հետ երևանյան հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։
Այսպիսով, Ավագյանը եվրագավաթներում արդեն 315 րոպե շարունակ գոլ բաց չի թողել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նա գերազանցեց «Փյունիկի» նախկին դարպասապահ Անդրիա Դրագոևիչի ցուցանիշը, որը 2018/19թթ. Եվրոպա Լիգայի խաղարկությունում դարպասը 279 րոպե շարունակ անառիկ էր պահել։