Արթուր Քարտաշյանը տեղափոխվեց «Վեստ Արմենիա»

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, Հայաստանում հանդես է եկել նաև «Սևան», «Նոա» ու «Վան» թիմերում։
Արտերկրում Քարտաշյանը պաշտպանել է Կիպրոսի «Օլիմպիակոսի», վրացական «Թելավիի», Տաջիկստանի «Իստիկլոլի» գույները։ Վերջինիս կազմում փորձառու ֆուտբոլիստը դարձել է Տաջիկստանի չեմպիոն, հանդես է եկել Ասիայի Չեմպիոնների լիգայում։
«Վեստ Արմենիայի» նորեկը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները, իր ակտիվում մեկական խաղ և գոլ ունի նաև Ազգային թիմում:

Քարտաշյանը «Վեստ Արմենիա» է տեղափոխվել «Ալաշկերտից»՝ վարձավճարով։